Վանաձորի «Լոռի» է տեղափոխվել սերբ պաշտպան Իվան Բոժովիչը։
30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Ռադնիչկի», «Զեմուն», «Սմեդերեւո» ակումբներում։ Նրա վերջին թիմը Մալթայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Բալզանն» է, որի կազմում Բոժովիչը դարձել է երկրի գավաթակիր։
Բոժովիչի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։
Իվանը հանդես կգա 19 համարի մարզաշապիկով։
©2020 Armenian Soccer