ՀՀ 1-ին ընթացիկ առաջնության մասնակից «Լեռնային Արցախի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 50-ամյա ստեփանակերտցի Արտաշես Ադամյանը:Այս մասին տեղեկացնում են ակումբի մամուլի ծառայությունից: Ադամյանը ֆուտբոլիստի իր ելույթները սկսել է 1989թ-ին «Ղարաբաղ» թիմում, իսկ կարիերան ավարտել է 2007թ Երևանի «Միկայում:
Հայաստանում Արտաշես Ադամյանը մարզչական աշխատանք է կատարել Երևանի «Բանանց» և «Ալաշկերտ» ակումբերում, Ռուսաստանում `Կրասնոդարի Կուբանի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենն է եղել:
Թիմի նախկին գլխավոր մարզիչ, 64-ամյա Սլավա Գաբրիելյանը, նշանակվել է ակումբի գլխավոր մարզիչ:
Փետրվարի 3-ին Ստեփանակերտում մեկնարկել է «Լեռնային Արցախ» ՖԱ ձմեռային հավաքն, որը կտևի մինչև փետրվարի 11-ը:
«Լեռնային Արցախը» ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության աշնանային հատվածում հայտնի պատճառով անցկացրել է միայն 8 հանդիպում՝ մրցակիցներից 4-5 խաղ պակաս և վաստակած 13 միավորով 10 թիմերի պայքարում ընթանում է 6-րդ տեղում:
©2021 Armenian Soccer