Armenian Soccer
Armenian Soccer

Ժոդինոյի թիմի ավագ Անդրեյ Խաչատուրյանը կասկածվում է կորոնավիրուսով վարկավելու մեջ

Արդեն հայտնել են, որ Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 10 -րդ տուրում ՀՀ ազգային հավաքականի խաղացող Գեղամ Ղադիմյանի  թիմը ՝ «Նեմանը» 3:1 հաշվով առավելության հասավ  ստուգատեսի առաջատարներից մեկին՝ 7 խաղ   անընդմեջ պարտություն չկրած Ժոդինոյի «Տորպեդո-ԲելԱԶ»-ի նկատամաբ: Վերջինս պարտության հիմնական պատճառը առանցքային մի քանի խաղացողների ,այդ թվում  Բելառուսի  ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Ժոդինոյի  թիմի ավագ ՝32-ամյա կիսապաշտպան   Անդրեյ Խաչատուրյանի բացակացությունն էր:Ընդ որում,  , ինչպես հայտնում է բելառուսական մամուլը Խաչատուրյանն ու պաշտպան Մաքսիմ Բորդաչևն կասկածվում են կորոնավիրուսով վրակավելու մեջ, այդ պատճառով էլ նրանք «Նեմանի» հետ հանդիպմանը ասպարեզ չելան:
Նկատենք,որ մինչ այդ արդեն հայտարարվել էր, որ «Տորպեդո –ԲելաԱԶ»-ի հիմնական  դարպասապահ,36-ամյա Վլադիմիր Բուշման,  և 33-ամյա կիսապաշտպան Միխայիլ Աֆանասևն, ինչպես նաև 2 մարզիչների  կորոնավիրուսի ստուագման տեստերը դրական արդյունք  են տվել:Ընդ որում  մարզիչներից մեկը՝ակումբի ավագ մարզիչ, 44-ամյա  Սերգեյ Զենեվիչի հիվանդությունը  ընթանում է ծանր  ձևով, և նա հոսպիտալացվել է ու բուժում է  հիվանդանոցում:  Ավելի վաղ  հադորդվել էր , որ «Նեման» — «Տորպեդո-ԲելԱԶ»   թիմերի փոխարինողների  կազմերի հանդիպումը  վերևում հիշատակված պատճառով հետաձգվել է:

©2020 Armenian Soccer