Armenian Soccer
Armenian Soccer

Թարմացված կազմով ու նոր մարզչով «Լոռին» առաջին հաղթանակը տոնեց

ՀՀ պրիմեր լիգայի առաջնության  4 –րդ տուրում վերջապես ասպարեզ  մտավ Վանաձորի «Լոռին»,  որը նոր մրցաշրջանում ամբողջովին փոխված կազմով ու մարզիչներով հանդես գալիս: Այսօր նորանշանակ գլխավոր մարզիչ  իսրայելցի   մասնագետ Ալբերտ Սոլոմոնովը իր  նորամուտի խաղում կարողացավ  արտագնա խաղում 2:1 հաշվով պարտության մատնել    «Լոռիի» նախկին նախկին գլխավոր մարզիչ իսպանցի Դավիդ Կամպանիայի գլխավորած ՀՀ կրկնակի չեմպիոն    «Արարատ-Արմենիային»: ՀՀ գործող չեմպիոնը  գլխավոր մարզիչ Վարդան  Մինասյանի   հեռանալուց  հետո  շատ անհաջող է հանդես գալիս:
Ու ավելին , նոր մրցաշրջանում Կապանիայի ղեկավարությամբ  «Արարատ-Արմենիան» դեռ ոչ մի հաղթանակ չի տոնել`3 պարտություն  է կրել և 2 ոչ-ոքի է խաղացել:  Իսկ «Լոռին» թարմացված կազմով  հենց 1-ին  ելույթի  ժամանակ անդրանիկ  հաղթանակը   տարավ, այն էլ այն դեպքում, երբ խաղի վերջում Վանաձորի  թիմը  մնացել էր 10 հոգով, ու իր դարպասին էլ նշանակված 11 մետրանոց էր ստացել:   

©2020 Armenian Soccer