ելառուսի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակում մրցաշարի հայկական թիմերից մեկը՝ ստուգատեսի հայտնությունը դարձած ու 3 -րդ տեղում ընթացող Մինսկի «Էներգետիկ- ԲԳՈՒ»-ն իր հարկի տակ հյուընկալել էր 10-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վիտեբսկին»: Ճիշտ է տանտերերի համր խաղասկիզբը խոստումնալից չէր: Նրանք արդեն 8 -րդ րոպեին գոլ ընդունեցին իրենց դարպասում: Սակայն 1-ին խաղակեսի ընդմիջման Մինսկի թիմը գնացած, երբ արդեն հաշվի մեջ առջևում էր՝3:2: 2 –րդ խաղակեսի սկիզբը ևս անհաջող դասավորվեց «Էներգետիկ- ԲԳՈՒ»-ի համար: 56-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Մինսկի 23-ամյա պաշտպան Եվգենի Յուդչիցը: Տանտերերը մնացին 10 հոգով ,սկայն հմտորեն պաշըտպանվում էին ու մինչև 90 3-րդ րոպեն պահպանում էին հաղթական հաշիվը:Սակայն աղավ խաղի վերջին վայրկյաններին գոլ բաց թողեցին:Հաշիվը հավսարեցրեցբրազիլացի Խուլիո Սեզարը՝3:3: «Էներգետիկ- ԲԳՈՒ»-ն խաղի վերջին վայրկյաններին ձեռքից բաց թողեց հաղթանակը:Նկատենք, որ Մինսկի թիմի խաղացող, ՀՀ ազգային հավաքականի թեկնածու , 22-ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը ,այս անգամ խաղադաշտ մտավ 2 –րդ խաղակեսում՝ 61 –րդ րոպեին ,բայց չկարողացավ օգնել իր թիմին պահպանելու հաղթական հաշիվը: Մուսախանյանի թիմը իր ակտիվում գրանցած 22 միավորով ժամանակավորապես բարձրացավ 1-ին հորիզոնական:
Հավելենք, որ հետ, ու հաղթելու պարգայում կրկին կկարողանա բարձրանալ 1-ին տեղ:
©2020 Armenian Soccer