ՌԴ ֆուտբոլի ազգային լիգայի`ՖԱԼ-իառաջանության 2020թ վերջին` 26 –րդ տուրում դարձյալ բարձր արդյունավետությամբ աչքի ընկավ «Կրասնոդար -2» -ի առանցքային խաղացող՝ 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպրեցյանը:Նա հեթ տրիկի և գոլային 1փոխանցման շնորհիվ օգնեց իր թիմին 7:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնել «Սպարտակ -2» -ի հետ խաղում: Սպերցյանն, ով առանց փոխարինման մասնակցեց ողջ հանդիպումնն ընթացիկ առաջնությունում «Կրասնադար -2» -ի կազմում մասնակցել է ՖԱԼ-ի 21 հանդիպման ,խաղդաշտում եղել է 1829րոպե և 12 գոլ է հեղինակել: Բացի այդ նա արդեն ՌԴ պրիմերլիգայում էլ հանդես է եկել Կրասնոդարի» 4 հանդիպման: Սպարտակ-2-ի» հետ խաղում «Կրասնոդար -2» -ի կազմում 59-րդ րոպեին ասպարեզ մտավ նաև ՀՀազգային հավաքականի խաղացող Խորեն Բայրամյանի եղբայրը`22-ամյա կիսապաշտպան Լևոն Բայրամյանն, ով 86-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի: Լևոնն էլ ՖԱԼ-ի ընթացիկ առաջնությունում «Կրասնոդար -2» -ի կազմում մասանկցել է 11 հանդիպման ու այդ ընթացքում խաղադաշտում եղել է 106րոպե:
26-րդ տուրի հանդիպումների ավարտից հետո ՖԱԼ-ի փորձագետները կազմել են տուրի խորհրդանշական հավաքականը:Վերջինիս կազմում Էդուարդ Սպրեցյանից բացի տեղ է գտել նաև Աստրախանի «Վոլգարի» 21-ամյա հարձակվող Արտյոմ Պողոսովն, ով ընթացիկ առաջնությունու մմանսակցել է իր թիմի 21 խաղի, խաղադաշտում եղել է 1319րոպե և 5 գոլ է հեղինակել:
26տուրից հետո 35 միավոր վաստակած «Վոլգարը» 22 թիմների պայքարում ընթանում է 11 –րդ , իսկ «Կրասնոդար-2»-ն էլ իր ակտիվում գրանցած 29միավորով զբաղեցնում է 15 –րդ հորիզոնականը:
©2020 Armenian Soccer