Հայկական ֆուտբոլի երբեմնի աստղ, այսօր «Ալաշկերտի» 33-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանն, երեկ բավական հետաքրքիր գրառում է կատարել Instagram-ի իր էջում. «Որպես ֆուտբոլիստ ավարտելով կարիերաս հավաքականում՝ մի մեծ նպատակ ունեմ՝ դառնալ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Վստահ եմ որոշմանս հարցում»:
Մանուչարյանն, ով 2004թ փետրվարի 19-ից հանդես է եկել ՀՀ ազգային հավաքականի կազմում ,ու մինչև օրս մասնակցել է 54 հանդիպման ու 9 գոլ է հեղինակել:Բացի այդ նա արդյունավետ ելույթներ է ունեցել նաև Մ21 և Մ19 տարեկանների հավաքականների կազմերում: Մ19 ՀՀ ընտրանու կազմում մասնակցել է 18 խաղի ու 15 գոլ էխել, իսկ Մ21 ՀՀ հավաքականի կազմում էլ մասնակցած 7 խաղում 5 գոլ է հեղինակել :
«Ալաշկերտի» փորձառու հարձակվողը ինստագրամյան իր էջում հայտնել է ՀՀ ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու մասին, և նաև խոսել իր հետագա անելիքների մասին, նշելով ,որ նպատակ ունի ապագայում դառնալ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer