Մայիսի 8-ին՝ ժամը 19։00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ «Նորավանք» — «Ուրարտու» հանդիպումը։
ՀՖՖ-ն հաստատել է հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
Հանդիպման գլխավոր մրցավարն է Զավեն Հովհաննիսյանը, նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանն ու Գևորգ Շախկալդյանը: Խաղի 4-րդ պաշտոնյան է Շահեն Աղայանը։ Հանդիպան տեսուչ է նշանակվել Անդրանիկ Բոնջուկյանը, իսկ ՀՖՖ պատվիրակ՝ Խորեն Զարգարյանը։
©2022 Armenian Soccer