Armenian Soccer
Armenian Soccer

Երկկողմանի համաձայնությամբ Նարեկ Պետրոսյանը խզել է «Ուրարտուն» հետ կնքած պայմանագիրը

Երևանի  «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Նարեկ Պետրոսյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում 24-ամյա պաշտպանին՝ ունեցած ելույթների, դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
Հավելենք, որ Նարեկ Պետրոսյանը «Ուրարտուի» սան է: Թիմի հետ 2015/16 մրցաշրջանում դարձել է Հայաստանի  գավաթակիր: «Ուրարտուի» կազմում նա բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 93 հանդիպման: Ներկայումս   125 հազար եվրո  տրանսֆերային արժեք ունեցող երիտասարդ  ֆուտբոլիստը ելույթներ է ունեցել նաև  Մ 21, Մ19 և Մ17 տարեկանների  ՀՀ ընտրանիների կազմում:

2020 Armenian Soccer