Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, այսօր` ապրիլի 30-ին, կյանքից հեռացել է հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։
Իտալացին ներկայացնում էր նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շահերը։
Ֆուտբոլիստն անդրադարձել է Ռայոլայի մահվան լուրին և հուզիչ գրառում կատարել սոց. ցանցերի իր էջերում։
«Ես կկարոտեմ քեզ իմ գործակալ, իմ ընկեր, իմ ընտանիք։
Դու հավերժ մեզ հետ կլինես»,- գրել է Մխիթարյանը։
©2022 Armenian Soccer