Այսօր`հոկտեմբերի 26-ին ՀՀ պրեմիեր լիգայի առաջնության 9 –րդ տուրի 3 հանդիպում: Գյումրիում «Շիրակը» կարողացավ ընդհատել անհաջող հանդիպումների շարքն ու 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր Ալաշկերտի հետ:
«Արարատն,որն ընթացիկ մրցաշրջանում լուրջ հավակնություններ ունի, Վանաձորում 0:1 հաշվով զիջեց «Լոռիին»:Հաղթական միակ գոլը Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմի դարպասը 59-րդ րոպեին խփեց Ալեքսիսը:
Այժմ «Արարատն» ու «Լոռին» ունեն 9 –ական միավոր ու 2-5-րդ տեղերն են կիսում «Ալաշկերտի» ու «Վանի» հետ:
«Գանձասար-Կապանի» հետ Երևանի ֆուտբոլի ակադեմիայում խաղում Ուրարտուի» նորեկ Ջոնել Դեսիրեն 62-րդ րոպեին դարձյալ գոլի հեղինակ դարձավ ու ապահովեց իր թիմի 2:0 հաշվով հաղթանակը: Սա Դեսիրեի խփած արդեն 4 –րդ գոլն էր, որի շնորհիվ նա գլխավորում է առաջանության լավագույն ռմբարկուներևի Մինչ այդ 53 –րդ րոպեին երևանյան թիմի կազմում աչքի էր ընկել Ուգոչուկվու Իվուն: Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 13 միավոորով ամրապնդեց 1 միանձնյա առաջատարի իր դիրքերը: 7 խաղից հետո իր ակտիվում 7 միավոր գրանցած «Գանձասար — Կապանը» 10 թիմների պայքրում ընթանում է 8 –րդ տեղերում:
©2020 Armenian Soccer