Երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը ՀՀ պրիմեր լիգայի առաջնության առաջատար Երևանի «Արարատի» և 28-ամյա սերբ դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչի միջև։ Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
Սերբ ֆուտբոլիստն այս մրցաշրջանից առաջ էր միացել «Արարատին» և մասնակցել VBET Հայաստանի գավաթի խաղարկության երկու հանդիպման։
Ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Ստեֆանովիչին և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։
©2021 Armenian Soccer