Ապրիլի 28-ին կայացած «Ուրարտուի» դեմ հաղթական հանդիպումը (2:1) հոբելյանական էր նաև «Արարատի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանի համար։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից։
Ավելի վաղ նշել էինք, որ Բարձրագույն առաջնությունում իր 100-րդ խաղն է անցկացրել Ռազմիկ Հակոբյանը։
Այդ հանդիպումը Մանոյանի համար 300-րդն էր հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում անցկացրած պաշտոնական մրցումներում։
Խաղերից 214-ը նա անցկացրել է Բարձրագույն խմբի առաջնություններում, 29-ը՝ ՀՀ գավաթի, 4-ը՝ Սուպերգավաթի, 18-ը՝ եվրագավաթների խաղարկություններում, 26 անգամ կրել է Հայաստանի ազգային հավաքականի և 9 անգամ երիտասարդական հավաքականի մարզաշապիկները:
Հիշեցնենք, որ իր հոբելյանական խաղը Մանոյանը նշեց գոլով, որն էլ հաղթական դարձավ «Արարատի» համար։
©2022 Armenian Soccer