ՀՀ ազգային հավաքականի և Լիմասոլի ԱԵԼ-ի կիսպաշտպան , 32-ամյա Գևորգ Ղազարյանը վարձավճարով հանդես կգա հունական «Լամիա» ակումբում: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը հունական ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը`2021թ մայիսի 31-ը: Ներկայումս Կիպրոսի բարձրագույն՝ 1-ին խմբի առաջնությունում 3-րդ տեղում ընթացող Լիմասոլի ԱԵԼ-ում 350 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող Ղազարյանը 2 մրցաշրջանում ընդհանուր առմամբ մասնակցել է 19 խաղի, խաղադաշտում եղել է 822 րոպե ու 1 գոլ է հեղինակել:
«Լամիան» հանդես է գալիս Հունաստանի սուպերլիգայում և այս պահին 14 թիմերի պայքարում 18խաղաից հետո վաստակած 11 միավորով ընթանում է նախավերջին` 13-րդ հորիզոնականում:
Հիշեցնենք,որ Ղազարյանը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում», «Բանանցում», ուկրաինական Դոնեցկի «Մետալուրգում», ղազախական Կարագանդայի «Շախտյորում», հունական Պրիմեայի «Օլիմպիակոսում», «Կերկիրայում», պորտուգալական «Մորիտիմոյում», «Շավիշում»:
Նա ՀՀ ազգային հավաքականի կազմում մասնակցել է 76 խաղի և 14 գոլ է հեղինակել: Բացի այդ ելույթներ է ունենցել նաև Մ21և Մ19 ՀՀ ընտրանիներում , որոնցում մասնակցած համապատասխանաբար 18 և 6 խաղերի, դարձել` 5 և 1 գոլի հեղինակ:
©2021 Armenian Soccer