Հունիսի 16-ին Գյումրիի «Շիրակը» ՀՀբարձրագույն խմբի առաջնության 23–րդ տուրի խաղում 2:1 հաշվով շատ կարևոր հաղթանակ տոնեց մրցանակային տեղի իր գլխավոր հավակնորդներից մեկի՝ Երևանի «Ալաշկերտի» նկատմամբ:
Այս հաղթանակը 2011թ –ի ամռանից թիմը ղեկավարող գլխավոր մազիչ Վարդան Բիչախչյանի համար կրկնակի հաջողությունն էր: Նրա գլխավորությամբ «Շիրակը» անցկացրեց հոբելյանական ՝ 300-րդ հանդիպումը,որոնից 121-ում հաղթել է մրցակիցներին: Բիչախչյանի 2011թ — 2020թթ ընկած ժամանակաշրջանում «Շիրակը» գլխավորելու ընթացքում թիմը 1 անգամ դարձել է ՀՀչեմպիոն (2012/2013թթ), 2-ական անգամ արծաթե (2013-14թթ , 2015-16թթ) և բրոնզե մեդալակիր (2014-15թթ, 2016-17թթ), երկուական անգամ էլ ՀՀ գավաթակիր( 2011-12, 2016-17թթ) և սուպերվաթակիր( 2013թ, 2017թ):Արժանապատիվ ելույթներ է ունեցել նաև միջազգային ասպարեզում: Բիչախչյանը ապացուցում է, որ ակումբի պատմության մեջ լավագույն մարզչի՝ Անդրանիկ Ադամյանի արժանի հետնորդն է:
Հիշեցնենք, որ 2011թ հուլիսին Վարդան Բիչախչյանը փոխարինել էր գլխավոր մարզչի պաշտոնից ազատված Սամվել Պետրոսյանին:
©2020 Armenian Soccer