ԲԿՄԱ-ն հայտարարել է թիմից հեռացած մի շարք ֆուտբոլիստների մասին՝ պայմանավորված, մասնավորապես, ձմեռային զորակոչի ու զորացրման ընթացքով:
ԲԿՄԱ֊ից հեռացել են Կարեն Մուրադյանը, Արման Ղազարյանը, Պատվական Ավետիսյանը, Ստեփան Սահրադյանը, Հայկ Ղևոնդյանը, իսկ ԲԿՄԱ-2֊ից՝ Ռադիկ Սարգսյանը, Գրիգոր Մուրադյանը, Տիգրան Վարդանյանը և Սուրեն Հակոբյանը։
Ակումբը շնորհակալություն է հայտնում տղաներին ցուցաբերած պրոֆեսիոնալ մոտեցման և բարձր որակների համար, մաղթում հաջողություններ հետագա կարիերայում և նշում, որ նորեկների մասին կհայտարարեն շուտով:
©2022 Armenian Soccer