Օրերս ԲԿՄԱ֊ի ֆուտբոլիստներ Գրենիկ Պետրոսյանը և Վոլոդյա Սամսոնյանը Գլոբալ Բրիջ Դպրոցի հրավերով հանդիպեցին տարրական դասարանի աշակերտների հետ:
Ինչպես տեղեկացնում է բանակայինների մամուլի ծառայությունը՝ ֆուտբոլիստները զրուցեցին Ֆուտբոլի հասարակական և սոցիալական նշանակության, օրվա ռեժիմի և առողջ ապրելակերպի մասին, իսկ հանդիպման երկրորդ մասում երեխաների հետ խաղացին երկկողմանի ֆուտբոլ։
Անցկացրին հաճելի և օգտակար ժամանակ:
©2021 Armenian Soccer