Հոկտեմբերի 3-ին Սլովակիայի բարձրագույն խմբի՝սուպերլիգայիառաջանության հերթական՝ 9-րդ տուրում «Ժելինան» , որի մեկնարկային կազմում ընթացիկ առաջնությունում հաստատակամորեն ամրապնդվող է ՀՀազգային հավաքականի նորեկ `21-ամյա կիսապաշտպան ՎԱՀԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆՆ , իր հարկի տակ հյուրընկալել էր 8 անընդմեջ հաղթանակ տարած ու 24 միավորով միանձնյա մրցաշրային աղյուսակը գլխավորող DAC-ին: Առաջնությունում փոխնեփոխ հաջողությամբ հանդես եկող «Ժելինային» այս խաղում հաջողվեց ոչ միայն ընդհատել առաջատարի հաղթարշավն, այլ նաև 4:1 հաշվով ջախջախեց մրցակցին: Ընդ որում այս խաղում բեկումային եղավ Բիչախչյանի 34-րդ րոպեին 2:1 հաշվի ժամանակ խփած գոլը: Սա առաջնությունում մասնակցած 8 –րդ խաղում Վահանի խփած 6 –րդ գոլն էր, որը լավագույն արդյունքն է «Ժելինայում»: Բիչախչյանն, ով նաև ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուներից է, 63 –րդ րոպեին 3:1 հաշվի ժամանակ փոխարինվեց:Այս խաղում ի վերջո «Ժելինան» 4:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ ու 9 խաղում վաստակած 13 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական: 2-րդ տեղում ընթացող Բրատիսլավայի «Սլովանն» ունի 19 միավոր:
©2020 Armenian Soccer