«Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստը Լեռնիկ Ղազարյանը կոմայում է գտնվում ծանր ավտովթարից հետո: Ակումբն այդ առնչությամբ հաղորդագրություն է տարածել:
Սետեմբերի 5-ին չարաբաստիկ ավտովթարի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ և 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հայտնվել էր կոմայում։ Մի քանի օր է «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետներն Աստծո զորակցությամբ պայքարում են մեր Լեոյի կյանքի ու վերականգնվելու համար։ Երեկ երեկոյան տեղի է ունեցել իսկական հրաշք, Լեռնիկի մոտ գրանցվել է դրական դինամիկա և նա հարազատների և ընկերների կոչերին ի պատասխան, ցույց է տվել արձագանք։
Լեո ջան, մեր բոլորի աղոթքներն ու մտքերը Քո հետ են, Դու հաղթահարեցիր մահը պատերազմի դաշտում ու իսկական հերոսի նման վերադարձար մեծ ֆուտբոլ, հիմա հերթն է հաղթահարել նաև այս փորձությունը։ Սպասում ենք քեզ, Եղբայր»,-ասվում է «Շիրակի» տարածած հաղորդագրությունում։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, Շիրակ գյուղից դեպի Վանաձոր ավտոճանապարհի՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենան, որում գտնվել է Ղազարյանը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Զոհեր, բարեբախտաբար, չկան, իսկ մեքենայում գտնվող Ղազարյանն ու մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն:
©2021 Armenian Soccer