«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Ֆրանսիացի խաղացողը մրցանակը ստացել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանության ժամանակ։
Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև մադրիդյան ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան ու «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։
2021/22 մրցաշրջանում Բենզեման մադրիդյան ակումբի հետ հաղթել էր Չեմպիոնների լիգան ու Իսպանիայի առաջնությունը։ Լա լիգայում անցկացրած 32 խաղերում ֆրանսիացին խփել էր 27 գոլ և կատարել 12 արդյունավետ փոխանցում։
Չեմպիոնների լիգայում 34-ամյա հարձակվողը 15 գոլ էր խփել՝ դառնալով 2021/22 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
Նշենք, որ այս տարի ևս լավագույնների քվեարկությանը Հայաստանից մասնակցել է Armenian Soccer կայքը։
©2022 Armenian Soccer