Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 17 –րդ տուրի հանդիպումները ստուգատեսի առաջատարների խմբում գտնվող «հայկական» 3 թիմների համար անհաջող դասավորվեցին:Նրանցից միայն Գրոդոնյի «Նեմանը»,ուր ելույթ է ունենում ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը ընդհատելով իր ռեկորդային հաղթարշավը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Վիտեբսկի» հետ: Անդրեյ Խաչատուրյանի գլխավորությամբ հանդես եկող Ժոդինոյի «Տորպեդո -ԲԵԼԱԶը » Բաբրույսկում անսպասելիորեն 1:2 հաշվով զիջեց առաջնության ընդգծված հետնապահ «Բելշինային»:
Իսկ ահա ՀՀ ազգային հավաքականի թեկնածու, 22-ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանի թիմը`մրցաշրջանի հայտնության Մինսկի «Էներգետիկ ԲԳՈՒ»-ին բոլորին զարմացրեց իր հարկի տակ ոչ ֆուտբոլային ,խայտառակ`1:8 հաշվով Բրեստի «Ռուխից» կրած պարտությամբ: Մինչդեռ նախորդ `16 –րդ տուրում Բորիսովոյում Մուսախանյանի թիմը արտագնա մրցավեճում 1:0 հաշվով առավելության էր հասել երկրի 15-ակի չեմպիոն ԲԱՏԷ-ի նկատմամբ:
17-րդ տուրից հետո 33 միավորվ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սոլիգորսկի «Շախտյորն», որին 2 միավոր զիջողԲԱՏԷ-ն զբաղեցնում է 2 –րդհորիզոնկանը: Մրցակիցներից 1 խաղ պակաս անցկացրած Ղադիմյանի «Նեմանը» 30 միավորով հանգրվանել է 3 -րդ տեղում: հերթական `18 –րդ տուրում հուլիսի 19-ին «Նեմանը» Գրոդնոյում հյուրընկալելու է առաջատարին «Շախտյորին»:
4 -րդ հորիզոնականը 29 միավորով զբաղեցնում է Մուսախանյանի «Էներգետիկ ԲԳՈՒ»-ին, որը 18-րդ տուրում հուլիսի 19-ին հյուրըկանլվելու է Մինսկին», որը վաստակած 15 միավորով 16 թիմերի պայքարում ընթանում է 14 –րդտեղում:
Խաչատուրյանի «Տորպեդո-ԲելԱԶը» 26 միավորով Մինսկի և Բրեստի դինամոյականների հետ բաժանում 5-7-րդ տեղերը: 18-րդ տուրում հուլիսի 19-ին Ժոդիոնյում Խաչատուրյանի թիմը կհյուրընկալի Մինսկի «Դինամոյին»:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer