Armenian Soccer
Armenian Soccer

ԱՐՏԱԿ ԴԱՇՅԱՆԻ ԽՓԱԾ ԳՈԼԸ ԱՐԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԹԻՄԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՈՒՂԵԳԻՐ ՊԱՐԳԵՎԵՑ

Ղազախստանի  1 –ին խմբի առաջնությունում հոկտեմբերի  25-ին տեղի ունեցան  10-րդ տուրի հանդիպումները: Ստուգատեսի  2 –րդ  ենթախմբի 7 թիմերի պայքարին  ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող, ներկայումս 45-ամյա հայաստանցի  մասնագետ ԱՐԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ղեկավարությամբ  հանդես եկող  «Ատիրաուն», իր հարկի տակ հյուրընկալել էր Տեմիրտուի «Շախտյոր-Բուլատին» և  հաղթելով  3:2 հաշվով ժամանակից  շուտ  դարձավ ենթախմբի    հաղթողն  ու  առաջնության ավարտից դեռ  2 տուր առաջ Ղազախստանի պրիմեր լիգայի`բարձրագույն խմբի ուղեգիր նվաճեց: Հատկանշական է, այս թիմի մարզչական շտաբում ընդգրված է նաև  կանանց   ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ  Սարգսյանը, իսկ  10-րդ տուրի    խաղում     հաղթական`3-րդ   գնդակի հեղինակը 66-րդ րոպեին 11  մետրանոցի անվերպ իրացումով դարձավ ՀՀ ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, 31-ամյա  Արտակ Դաշյանն,ով «Ատրիաուի» առանցքային ու արդյունավետ խաղացողներից մեկն է:  Փաստորեն  հենց  Դաշյանի խփած այդ վճռրորոշ գոլը   Ոսկանյանի ղեկավարած    թիմին բարձագույն խմբի ուղեգիր  պարգևեց:       
Ստուգատեսում անպարտելի  «Ատիրաուն»  Ոսկանյանի գլխավորությամբ առաջնությունում   անցկացրած  10խաղերում  տոնել է 8 հաղթանակ, խաղացել 2 ոչ-ոքի ու խփել է` 18 , սեփական դարպասը թողել է` 7 գնդակ, վաստակել է 26 միավոր: Առաջնության ավարտից  2 տուր առաջ  19 միավորով   2 –րդ տեղում է ընթանում FK SDYuShOR 8-ը: 3-4-րդ հորիզոնականները    կիսող   «Ժետիսյու-2»-ն ու «Ակժայիկն»  առաջատարից ետ են  մնում 9-ական  միավորով:
Արամ Ոսկանյանը Ղազախստանում   հայտնի է 2004-2008թթ «Եսիլ Բագատիր»  թիմի կազմում ունեցած ելույթներով, որտեղ 130 հանդիպման է մասնակցել ու 37 գոլ է հեղինակել:Բացի այդ  նա Հայաստանի տարբեր թիմերում է հանդես եկել, ինչպես նաև 1994-1997թթ ՀՀ երիտասարդական, իսկ 2004-2006թթ`ՀՀ ազգային հավաքականում:Ոսկանյանը  Հայաստանում գլխավորել է «Միկա», «Բանանց», « Ալաշկերտ » թիմներն ,ինչպես նաև Մ 19 տարեկանների ՀՀ հավաքականը
Հերթական `11 –րդ տուրում «Ատիրաուն»   հոկտեմբերի 28-ին  ընդունելու է   մրցաշարային աղյուսակի  իր  մոտակա հարևան` FK SDYuShOR 8-ին, իսկ եզրափակիչ`12-րդ տուրում  հոկտեմբերի 28-ին  հյուրընկալվելու է «Ակժայիկին»:  

©2020 Armenian Soccer