Նոյեմբերի 17-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GPS մարզադաշտում` ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Cդիվիզոնի 2-րդ խմբի եզարափակիչ`6 –րդ տուրում Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանն ընդառաջ, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
-Արտակ, Վրաստանի հավաքականի դեմ խաղում շատ կարևոր հաղթանակ տարաք։ Ի՞նչ մթնոլորտ է տիրում թիմում խաղից հետո և ի՞նչ տրամադրվածությամբ եք մտնելու խաղադաշտ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում։
-Տրամադրությունը շատ բարձր է, քանի որ շատ կարևոր հաղթանակ տարանք Վրաստանի հավաքականի նկատմամբ։ Վաղը նույնպես բարձր տրամարդությամբ դուրս ենք գալու խաղադաշտ և շատ կարևոր խաղում փորձելու ենք հաղթել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։
-Երկար դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը խաղաց մաքուր երկու հարձակվողով։ Որպես հենակետային կիսապաշտպան՝ որքանո՞վ էր հեշտ կամ դժվար խաղալ այս մարտավարությամբ՝ հաշվի առնելով, որ Ձեր առջևում կենտրոնական կիսապաշտպան չէր խաղում։
-Իհարկե, շատ բարդ է երկու հետակետային կիսապաշտպանով խաղալը, որովհետև շատ մեծ ծավալի աշխատանք ես տանում։ Հուսամ՝ այս մարտավարությունն արդարացրեց իրեն, քանի որ հաղթեցինք և շատ լավ հանդիպում անցկացրինք։
©2020 Armenian Soccer