55-ամյա Արմեն Սանամանը կգլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը։
Հաշվի առնելով ղազախական «Ատիրաու» ակումբում զբաղվածությունը և անհամատեղելիությունն ազգային հավաքականում աշխատանքի հետ՝ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Մանուկ Սարգսյանին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և մաղթում նորանոր հաջողություններ մարզչական կարիերայի ընթացքում:
Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Սանամյանը, ով հայտնի է հայկական մի շարք ակումբներում կատարած մարզչական աշխատանքով: Արմեն Սանամյանի վերջին աշխատատեղը Մ-19 ՀՀ հավաքականն էր, որտեղ նա կատարում էր գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանի օգնականի պարտականությունները:
©2021 Armenian Soccer