Արմեն Սանամյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին հայտնում են վանաձորյան ակումբի լրատվական ծառայությունից: Սանամյանը կփոխարինի իսպանացի մարզիչ Դավիդ Կամպանյային:
Սանամյանն աշխատել է լիբանանյան «Ալ-Նժմեհում», ինչպես նաեւ «Ալաշկերտում», «Գանձասար-Կապանում», «Արցախում» եւ «Սեւանում»։
Արմեն Սանամյանի մարզչական շտաբում են ընդգրկվել Արա Նիգոյանը եւ Աշոտ Գրիգորյանը։
«Լոռի» ՖԱ-ն հաջողություն եւ բեղմնավոր աշխատանք է մաղթում մարզչական անձնակազմին։
©2020 Armenian Soccer