ՀՀ 1 –ին խմբի առաջնության մասնակից «Սևան» ՖԱ-ի մամուլի ծառայությունը հարցազրույցի անցկացրել ՀՀազգային հավաքականի նախկինկիսապաշտպան, «Սևանի» մարզիչ Արթուր Եդիգարյանի հետ.
ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱԱԻՆ
Շատ վատ կգնահատեմ առաջնությունը,քանի որ այս ամենը նման չէ Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը: Բացի դուստր թիմերից և «ԲԿՄԱ»-ից բոլոր թիմերում լեգեոներներ են հանդես գալիս: Կարծում եմ ՀՖՖ-ն կձեռնարկի փոփոխությունների մեծ շարք :
«Սևան» ՖԱ-ի 97տոկոսը հայ ֆուտբոլիստներ են և սա փայլուն օրինակ է մնացած թիմերի համար:Երեք լեգիոներ ունենք, որոնք հազվադեպ են ընդգրկվում մեկնարկային կազմում:
«ՍԵՎԱՆ» ՖԱ-Ի ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բնականաբար ցածր եմ գնահատում թիմի ելույթները առաջնությունում: Մեր թիմի տղաներից շատերը մեծ փորձ ունեն և կարող են ավելի հաջող հանդես գալ: Կգնահատեմ բավարար, բայց դա ունի պատճառ որի մասին չեմ ուզում խոսել:
«ՍԵՎԱՆ» ՖԱ-ԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բոլորս ենք մեղավոր այդ հարցում, յուրաքանչյուրս յուրովի ունենք մեր մեղքի բաժինը:
ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ և ՄԱՐԶՉԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Չնյայած նրան, որ թե՛ մարզիկ և թե՛ մարզիչ նույն սպորտաձևում ես դրսևորում քեզ: Այնուամենայնիվ ֆուտբոլում մարզիչ և ֆուտբոլիստ լինելու տարբերությունը բավական մեծ են գրեթե տարբեր մասնագիտություններ են :
©2020 Armenian Soccer