Օգոստոսի 31-ին «Արարատ-2»-ի մարզչական շտաբը և բոլոր ֆուտբոլիստներն անցել են COVID-19-ի RT-PCR թեստավորում։ Բոլոր թեստերի պատասխանը եղել է բացասական։Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
«Արարատ-2»-ը երեկ չէր ներկայացել «Վեստ Արմենիայի» դեմ հանդիպմանը, քանի որ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման քաղաքային կենտրոն»-ի ցուցումով թիմը պետք է մեկուսանար մինչև օգոստոսի 31-ը։
Տեղեկացնում ենք, որ «Արարատ-2»-ն այսօրվանից լիարժեք վերադարձել է մարզումների և պատրաստվում է ՀՀ 1-ին խմբի առաջնության առաջիկա հանդիպումներին։
©2020 Armenian Soccer