Սեպտեմբերի 17 –ին ժամը 18-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում եվրոլիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակում ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալելու է Լյուքսենբուգրի չեմպիոն «Ֆոլային»:Ինչպես հայտնում են ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից, այս հանդիպումը սպասարկելու է Ալբանիայի մրցավարական անձնակազմը Էնեա Յողջիի գլխավորությամբ:Նրա օգնականներն են իր համերկրացիներ Դենիս Ռեքսան ու Դոյանդո Նիֆտարին: 4-րդ պաշտոնյան է Կյապի Կրեշնիկը:
©2020 Armenian Soccer