Եվրոլիգայի որակավորման 2 –րդ փուլի Երևանում Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցած խաղում ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակի 113 –րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոյի խփած 4 –րդ գոլի շնորհիվ 4:3 հաշվով անհավատալի հաղթանակ կորզեց Լյուքսեմբուրգի չեմպին «Ֆոլայի» նկատմամբ: Անցյալ տարի նման պայմաններում Վարդան Մինասյնաի ղեկավարությամբ ՀՀ չեմպիոն «Արարատ- Արմենիան» չկարողացավ հաղթահարել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դուդելանժի» արգելքը ու զրկվեց խմբային մրցաշարում հանդես գալու եզակի շանսից ու խոշոր դրամական պարգևից: Այսօր «Ֆոլայի» հետ խաղը դրամատիկ ընթացք ունեցավ: Թեև 17 –րդրոպեին երևանցիները բաց արին խաղի հաշիվը, բայց ՀՀ չեմպիոնի ուրախություն երկար չտևեց: 2 րոպե անց հյուրերը վերականգնեցին հաշվի հավասարությունը: 43-րդ րոպեին ՀՀ չեմպիոնը մնաց 10 հոգով; 2 –րդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց Ակեքս Ժունիյորը: Դրանից օգտվեց Ֆոլան, որը 56 -րդ րոպեին 11 մետրանոցի անվրեպ իրացումով առաջ անցավ հաշվի մեջ , իսկ 25 րոպե հետո արդեն 2 գնդակի առավելություն էր ստացել: Արարատ –Արմենիայից Օտուբանջոն 4 անգամ 100տոկոսանոց գոլային պահերը չինացրեց , հետո էլ մի քանի նման պահեր ձեռքից բաց թողեց Օգանան ու թիմը 90 –րդրոպեին անհուսալի վիճակում էր և խաղը տանուլ էր տալիս 1:3 հաշվով:Բայց մանցած ժամնակում Իսպանացի մարզիչ Դավիդ Կամպանիայի սաները իսկական մարզական սխրանք գործեցին: Փոխարինման մտած Լիման 90 –րդ և մրցավարի ավելացրած 4 րոպեի ընթացում նշանակված 11մետրանոցների անվիեպ իրացումներով հաշիվը դարձրեց`3:3 ու այն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Հավելենք, որ 90 –րդ րոպեին Ֆոլանէլ մնաց 10 հոգով:Ու ակնհայտորեն ոգևորոված ու վերեքով խաղալով Երևանի թիմի պաշտպան Սերգեյ Վալկուլենկոն Շահինյանից ստացած փոխացումը հրաշալի եզրափակեց ու 113 –րդ րոպեին խփած գոլով 4:3 հաշվով հույժ կարևոր հաղթանակ և ԵԼ-ի որակավորման 3–րդ փուլում հանդես գալու իրավունք պարգևեց իր թիմին:Սա իսպանացի Կամպանիյաի ղեկավարությամբ ՀՀ կրկնակի չեմպիոնի ընթացիկ մրցշարջանում տոնած 1 –ին հաղթնական էր:ԵԼ-ի որակավորման 3 -րդ փուլում սեպտեմբերի 24-ին Երևանում «Արարատ-Արմենիան» հաջորդ փուլի ուղեգիրը կվիճարկի Սլովենիայի չեմպոին «Ցեյլեի» հետ խաղում:
©2020 Armenian Soccer