Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ –Արմենիան» չի երկարաձգել Օգանայի հետ կնքած պայմանագիրը

25-ամյա նիգերիացի հարձակվող  Լուիս Օգանայի և  ՀՀ կրկնակի չեմպիոնԵրևանի «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի  միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է՝ կողմերը համատեղ որոշում կայացրեցին չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը: Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:

Ներկայումս 250 հազար եվոր տրանսֆերային արժեք ունեցող Օգանան երևանյան  թիմին միացել էր 2019 թ  փետրվարի 28-ին Վիլնյուսի «Ժալգիրիսից»: Իսկ Լիտվա էր  տեղափոխվել   պարտուգալական  «Բրագա Բ» -ից 2018թ փետրվարին:
«Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 55 խաղի և դարձել 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:  
Ակումբի ղեկավարությունը  շնորհակալություն է  հայտնում Օգանային և մաղթում նրան  հետագա հաջողություններ:  

©2021 Armenian Soccer