ՀՀ բարձրագույն խմբի առաջնության նախավերջին ՝ 27-րդ տուրում ՀՀ չեմպիոնի հավակնորդ «Արարատ-Արմենիան» մրցեց մրցանակային տեղը գրավելու հույսը լիովին կորցրած Երևանի «Արարատի» հետ: Վարդան Մինասյանի սաներն, որոնք 2-րդ անգամ ՀՀ չեմպիոն դառնալու հիանալի շանս են պահպանում այսօր ևս մեկ կարևոր քայլ կատարեցին այս ճանապարհին: Խաղի 88 –րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն գրավեց Արարատի» դարպասն ու 1:0 հաշվով հաղթանակ պարգևեց: Այս հաղթանակի շնորհիվ Մինասյանի սաները վաստակած 49 միավորով կրկին ստանձնեցին առաջատարի դերը: Նոան 48միավորով ընթանում է 2-րդ ,իսկ «Շիրակը» ՝ 46 միավորով ՝3 –րդ տեղը: 3 –րդ տեղի համար պայքարում կարևոր նշանակություն կունենա վաղը՝ հուլսի 8-ին կայանալիք «Լոռի» — «Ալաշկերտ» հանդիպումը:
©2020 Armenian Soccer