Այսօր Երևանի ժամանակով 16:00-ին Նյոնում՝ UEFA-ի շտաբ-բնակարանում տեղի կունենա UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ փուլի վիճակահանությունը:
Այս հատվածում մասնակից թիմերը բաշխված են 2 ուղղության-խմբի՝ Չեմպիոնների ուղի ու Հիմնական ուղի:
«Շեմրոք Ռովերսն» ու Չեմպիոնների լիգայի 2-րդ ընտրական փուլի 9 հաղթողները, որ պարզ կլինեն հուլիսի 22-ի ու 29-ի խաղերի արդյունքում, կկազմեն Չեմպիոնների ուղի անունը կրող հատված զույգերը:
Իսկ արդեն Հիմանական ուղիում 9 թիմերին, որոնք պայքարին կսկսեն այս հատվածում, կմիանան 2-րդ ընտրական փուլի 45 հաղթողները, այդ թվում՝ «Արարատ»-«Շլյոնսկ» զույգի հաղթողը: Զույգն ընդգրկված է վիճակահանության առաջին խմբի երկրորդ զամբյուղում:
«Շլյոնսկի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատի» մրցակիցը կլիկի հետևյալ չորս զույգերի հաղթողներից մեկը։
«Աստանա» (Ղազախստան) – «Արիս» (Հունաստան)
«Պարտիզան» (Սերբիա) – «ԴԱԿ 1904» (Սլովակիա)
«Դինամո Բաթումի» (Վրաստան) – ԲԱՏԷ (Բելառուս)
«Արդա» (Բուլղարիա) – «Հապոել Բեեր Շևա» (Իսրայել)
©2021 Armenian Soccer