VBET ՀՀ   պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Արարատ»-«Ուրարտու» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին, Ձորաղբյուրի մարզահամալիրում, ժամը 16։15-ին։  Այս մասաին հայտնում են «Արարատի»   լրատվական ծառայությունից: 
 Մրցավայրի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ «Արարատի» հիմնական և պահեստային խաղադաշտերը չեն կարող ընդունել հանդիպումը։ 
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը և Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտը առաջիկայում պատրաստվում են ընդունել միջազգային հանդիպումներ։
Հանդիպումը կկայանա առանց հանդիսականների։
©2020 Armenian Soccer
