24-ամյա կիսապաշտպան Արամ Քոչարյանն աշնանային հատվածի Վանաձորի «Լոռի» ՖԱ լավագույն ֆուտբոլիստն է՝ ըստ երկրպագուների քվեարկության։ Այս մասին հայտնում են վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից: ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Ուրարտու » ակումբի մարզադպրողի սան Քոչարյանը «Լոռիի» կազմում մասնակցել է 9 հանդիպման , խաղադաշտում եղել է 720 րոպե, 1 գոլ է հեղինակել ու արժանացել է 2 դեղին քարտի:
©2020 Armenian Soccer