Աշտարակի«Արագած» ֆուտբոլային ակումբը սատարում է ՀՖՖ-ի և նրա միջոցառումները պայմանավորված խաղերի խնդիրը արմատախիլ անելու պատրաստակամությանը: Նաև, ակումբը ցանկանում է որոշակի հստակություն մտցնել ընթացիկ իրադարձությունների ֆոնին.
1.Առանց որևէ ապացույցի մեղադրվում են մարդիկ և սևանում են նրանց անունները: «Արագած» ՖԱ-ն վստահ է իր աշխատակիցների և ֆուտբոլիստների հարցում. նրանք, ովքեր այս պահին ակումբում են, որևէ առնչություն չունեն պայմանավորված խաղերի հետ:
2.«Արագած» ՖԱ-ն դիմել է ՀՖՖ-ին` մասնավորապես պաշտոնյաներին` պայմանավորված խաղերի հարցով: Օրինակ, մեր ակումբը հստակ տեսակետ է հայտնել «Արագած» — «Դիլիջան» հանդիպման վերաբերյալ, որը դադարեցվել է և հրապարակվել են դադարեցման պատճառները:
3.«Արագած» ֆուտբոլային ակումբը ներքին հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում առանձնացվել են Առաջին խմբի առաջին հատված այն խաղերը, որոնք ակումբի կարծիքով պայմանավորված էին, իսկ մասնակցություն ունեցող անձինք պատժվել են:
4.Բացի այդ, «Արագած» ՖԱ-ն ամբողջ ֆուտբոլային հանրությունից ներողություն է հայցում պայմանավորված խաղի համար, որը կայացել է 2019 թվականի դեկտեմբերի 23-ին:
©2020 Armenian Soccer