Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի շրջանակում Ժոդինոյի «Տորպեդո –Բելազը» հյուրընկալել էր ստուգատեսի մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակ տարած ու մրցաշարի հայտնությունն և առաջատարը դարձած Մինսկի «Էներգետիկ ԲԳՈՒ»-ին: Սակայն Ժոդինոյի թիմին հաջողվեց ընդհատել Էներգետիկ –ԲԳՈՒ-ի հաղթարշավն ու մրցակցին 2:0 հաշվով պարտության մատնելով, շրջանցել նրան ու ստանձնել առաջատարի դերը: Հատկանշական է, որ Ժոդիոնյի թիմից խաղի հաշիվը 55-րդ րոպեին բացեց Բելառուսի ազգային հավաքականի նախկին խաղացող, 32-ամյա կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը: Իսկ 11 րոպե անց այն կրկնապատեց 24-ամյա բրազիլացի կիսապաշտպան Գաբրիել Ռամոսը:
Խաչատուրյանը ընթացիկ առաջնությունում առանց փոխարինման մասնակցել է իր թիմի անցկացրած բոլոր 4 հանդիպումներին:
Նկատենք, որ «Էներգետիկ-ԲԳՈՒ» թիմի երիտասարդ կիսապաշտպան, ՀՀազգային հավաքականի թեկնածու, 22-ամյա Հայկ Մուսխանյանը այսօրվա «Տորպեդո-Բելազի» հետ խաղում բացակայում էր, քանի որ նախորդ՝ 3 –րդ տուրում հետ «Մինսկի» հետ խաղում կարմիր քարտ էր ստացել ու հեռացվել էր խաղադաշտից: Այս պարտությունից հետո 9 միավոր վաստակած «Էներգետիկ- ԲԳՈՒ-ն» նահանջեց 2 –րդ հորիզոնական:
Հաջորդ 5 -րդ տուրում Խաչատուրյանի թիմը ապրիլի 18-ին կհյուրընկալվի Բելառուսի 15-ակի չեմպիոն Բորիսովոյի ԲԱՏԵ-ին: Մուսախանյանի թիմը 5 –րդ տուրի շրջանակում ապրիլի 16-ին սեփական հարկի տակ կհյուրընկալի «Գորոդեային»:
©2020 Armenian Soccer