Վերջին շրջանում ակտիվ շրջանառվում են ձմեռային դադարի ընթացքում Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայից» հեռանալու ու ռուսական ակումբների՝ Հայաստանի հավաքականի ավագի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու մասին խոսակցությունները:
Մասնավորապես, խոսվում է «Սպարտակի», «Զենիթի» ու ԲԿՄԱ-ի՝ Մխիթարյանի համար պայքարում ներգրավվելու մասին:
«Добрый Пруф» տելեգրամ-ալիքը, սակայն, տեղեկացնում է, որ 32-ամյա Մխիթարյանը հրաժարվել է ՌՊԼ տեղափոխվելու տարբերակից: Պատճառն, ըստ աղբյուրի, նրա կինն է՝ Բեթթի Վարդանյանը, ով չի ցանկանում ամուսնուն Ռուսաստանի առաջնությունում տեսնել:
Նշվում է նաև, որ ռուսական ակումբներից բացի Մխիթարյանի ծառայություններով են հետաքրքրված ֆրանսիական ու շվեյցարական ակումբները:
©2021 Armenian Soccer