ՀՀ ազգային հավաքականի թեկնածու համարվող ՌԴ պրիմեր լիգայի առաջնության մասնակից Կրասոնդարի» երիտասարդ կիսպաշտպան Էդուարդ Սպերցյանին ակումբի մարզիչները սկսել են ավելի ու ավելի շատ վստահել և նրան առավել հաճախակի են ընդգրկել գլխավոր թիմի կազմում: Ու այդ առումով բացառիկ ու նշանակալից էին նրա մասնակցությունը այնպիսի պատսախանատու ու կարևոր հանդիպումներում, ինչպիսիք Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ և 3 -րդ տուրերում «Չելսիի» ու «Սևիլիայի» հետ մրցամարտերը:
Արդեն նշել ենք, որ խոստումնալից , 20-ամյա հայազգի ֆուտբոլիստը ՉԼ-ի խմբային մրցաշարի 2 –րդ տուրում հոկտեմբերի 28-ին անգլիական հանրահայտ «Չելսիի» խաղում «Կրասոնդարի» ասպարեզ մտավ 82 –րդ րոպեին ու նորամուտը նշեց միջազգային հանդիպումներում:
Էդուարդն, ով «Կրասնոդարի» երիտասարդական թիմի առանցքային խաղացողներից է ու այդ թիմում մասնակցած 15 խաղում 7 գոլի հեղինակ է դարձել, արդեն հասցրել գլխավոր թիմի կազմում էլ ՌԴ պրիմեր լիգայի 4 հանդիպումներում ելույթ ունենալ :
Եվ ահա նոյեմբերի 4-ին ՉԼ-ի խմբային մրցաշարի E խմբի 3 –րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» Իսպանիայում հյուրընկալվեց հանրահայտը «Սևիլիային: Խաղասկիզբը խոստումնալից էր ռուսական թիմի համար, ու 21-րդ րոպեին «Կրասնոդարն» արդեն 2:0 հաշվով հաղթում էր ահեղ մրցակցին: Թվում էր խոշոր անակնկալ է հասունանում: Մինչ ընդմիջում Ռակիտիչին հաջողվեց կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը`1:2: Իսկ 2 –րդ կեսում 69-րդ և 72 –րդ րոպեների դուբլ ձևակերպած Մարոկկոյի ազգային հավաքականի 23-ամյա հարձակվող Յուսեֆ Էն –Նեսիրիի ջանքերով «Սևիլիան« 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց «Կրասնոդարից» : Այս խմբի առաջատարները 3 տուրից հետո 7-ական միավորով «Չելսին» ու «Սևիլիան» են, իսկ «Կրասնոդարն» իր ակտիվում գրանցած 1 միավորով 3-4 –րդ տեղերն է կիսում ֆրանսիական «Ռենի» հետ:
Հավելենք , որ «Սևիլիայի» հետ կարևոր խաղում Սպերցյանը կրկին մասնակցեց հանդիպմանը:Նա 34-րդ րոպեին փոխարինեց 20 –ամյա վրացի կիսապաշտպան Լեոն Սաբուային, երբ հանդիպման հշիվը դեռ 2:0 էր հօգուտ Կրասնոդարի: 45- րդ րոպեից սկսած իսպաանկան ակումբը մնաց 10 հոգով, քանի խաղադաշտից հեռացեց Իսպանիայի ազգային հավաքականի 34-ամյա պաշտպան Խեսուս Նավասը: Բայց ռուսայան ակումբը այս հանգամանքից ոչ միայն օգտվել չկարողացան,այլ ընդհակառակը 2 գոլ բաց թողեցին ու պարտվեցին 2:3 հաշվով: Նկատնենք, ,որ Սպերցյանն 65 -րդ րոպեին, երբ հաշիվը դեռ 2:1 էր հօգուտ «Կրասնոդարի» փոխարինվեց: Էդուարդը մինչ այդ 51 –ր րոպեին դեղին քարտի էր արժանացել:
©2020 Armenian Soccer