Ալեքսանդր Պետրոսյանը, որը զբաղեցնում էր «Արարատ-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնը, այսուհետև կաշխատի «Արարատի» գլխավոր թիմում՝ որպես ավագ մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մարզչական շտաբում են ընդգրկվել նաև ռուս մարզիչ Միխայիլ Գալայդիչը և դարպասապահների մարզիչ Արա Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորությամբ «Արարատ-2»-ն անցկացրել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12 հանդիպում և գտնվում է երկրորդ հորզիոնականում:
Մարզչի նորամուտի խաղում «Արարատը» 2:0 հաշվով հաղթեց «Վանին»:
©2022 Armenian Soccer