Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտ-2»-«Արարատ-2» հանդիպումը հետաձգվել է

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, «Արարատ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ է ուղարկել նամակ՝ հայտնելով, որ «Արարատ-2» թիմի 6 ֆուտբոլիստի և «Արարատ» թիմի 2 ֆուտբոլիստի և 3 մարզչի կորոնավիրուսի թեստերի պատասխանները դրական են:
ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, առաջնորդվելով ՀՖՖ 2020/2021 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի հոդված 4-ի կետ 5-ով, կայացրել է Հայաստանի Առաջին խմբի առաջին տուրի «Ալաշկերտ-2»-«Արարատ-2» հանդիպումը հետաձգելու որոշում: Հաշվի առնելով նույն ուղեցույցի հոդված 4-ի 4-րդ կետը՝ որոշվել է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ»-«Փյունիկ» հանդիպումը չի հետաձգվի և կկայանա նախապես սահմանված ժամկետներում:  

2020 Armenian Soccer