ՀՀառաջնության բրոնզե մեդալակիր Ալաշկերտի մամուլի ծառայությունը  տարածել է  ակումբի հիմնադիր- սեփականատեր   Բագրատ  Նավոյանի ուղերձը. 
«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, ֆուտբոլում ներկայումս դադար է հայտարարված: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է հնարավոր ամեն ինչով օգնություն ցուցաբերել մեր հզոր բանակին և զինվորներին` անհրաժեշտության դեպքում` ընդհուպ մինչև սահման մեկնելը: 
Հայաստանի անխուսափելի հաղթանակում իրենց փոքրիկ, բայց ի սրտե ավանդն են ցանկանում ունենալ նույնիսկ մեր արտասահմանցի ֆուտբոլիստները:
«Ալաշկերտի» ակումբային ավտոբուսն արդեն տրամադրված է Երևան — Արցախ և հակառակ ուղղությունով մարդկանց և անհրաժեշտ իրեր տեղափոխելու համար:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»:
©2020 Armenian Soccer
