UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում հանդես եկող «Ալաշկերտը» հերթական համալրման մասին է հայտարարել:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմին են միացել Արտյոմ Գյուրջյանն ու Եվգենի Յատչենկոն:
21-ամյա կենտրոնական պաշտպան, Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Արտյոմ Գյուրջյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, խաղացել է ակումբի 2-րդ թիմում, ինչպես նաև՝ հանդես եկել Ռուսաստանի պատանեկան հավաքականներում ու «Լոկոմոտիվի» կազմում՝ UEFA Youth League-ում:
35-ամյա Յատչենկոն եզրային պաշտպան է, հանդես է եկել «Դինամո», «Ուրալ», «Վոլգար», «Շիննիկ», «Մորդովիա» և «Օլիմպ-Դոլգոպրուդնի» թիմերում:
Հիշեցնենք, որ նախօրեին թիմը ևս 2 նորեկի մասին էր հայտարարել:
©2021 Armenian Soccer