Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» եվրագավաթային աշունից առաջ նոր համալրում ունի:
««Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի հարձակվող Լուկաս դե Կարվալյո Սերայի հետ:
26-ամյա ֆուտբոլիստը գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է Չեխիայում` ներկայացնելով տեղի «Բրեչլավ», «Հլուչին» և «Զնոյմո» ակումբները:
Մինչ «Ալաշկերտ» տեղափոխվելը Լուկասը հանդես էր գալիս բրազիլական «Կանայում»:
Բարի գալուստ Մեր Ընտանիք, Լուկաս»,-ասվում է «Ալաշկերտի» մամուլի հաղորդագրությունում: