Դեկտեմբերի 16-ին՝ շվեյցարական Մոնտրյո քաղաքում, կկայանա Ազգերի լիգայի՝ 2022/23 մրցաշրջանի վիճակահանությունը։ Ազգերի Լիգայի նախորդ խաղարկության C լիգայի իր խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը՝ Հայաստանի ազգային հավաքականն այս անգամ հանդես կգա B լիգայում։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ մեր ընտրանին ընդգրկված է B լիգայի չորրորդ զամբյուղում, որտեղ հնարավոր մրցակիցներն են՝ Ուկրաինան, Շվեդիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան (Զամբյուղ 1), Ֆինլանդիան, Նորվեգիան, Շոտլանդիան, Ռուսաստանը (Զամբյուղ 2), Իսրայելը, Ռումինիան, Սերբիան և Իռլանդիան (Զամբյուղ 3)։
4 հանդիպումներ կկայանան 2022 թվականի հունիսին, ևս երկուսը՝ սեպտեմբերին։
Խմբում հաղթելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականն UEFA Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում A լիգայում հանդես գալու իրավունք ձեռք կբերի։ Խմբում վերջին հորիզոնականը զբաղեցնելու դեպքում մեր ընտրանին կնահանջի C լիգա։
©2021 Armenian Soccer