Դեկտեմբերի 6-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացավ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆ փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած ՀՀ ընտրանին համոզիչ առավելությամբ`4։0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց տանտերերեի նկատմամբ:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը սկսեց հետևալ կազմով
12․ Լուան Բարբոսա, 11․ Գարեգին Մաշումյան, 10․ Սարո Գալստյան, 14․ Կելսոն, 20․ Վիտինյո։
Պահեստայիններ․ 19․ Ռոման Բոյարկին, 2․ Հակոբ Ուզունյան, 3․ Համլետ Մանուկյան, 7․ Վլադիմիր Սանոսյան, 9․ Սարգիս Մարգարյան, 13․ Արթուր Մելքոնյան, 15․ Դավիթ Ասլանյան, 17․ Անդրանիկ Կարապետյան։
Բուլղարիա-Հայաստան՝ 0:4 (0:3)
Վառնա, սպորտի և մշակույթի պալատ
Մրցավար՝ Անտոնիոս Ադամապուլոս (Հունաստան)
Գոլերի հեղինակներ՝ Համլետ Մանուկյան, 10″38″ (11մ), 17″51″, Դավիթ Ասլանյան, 19″16″, Վլադիմիր Սանոսյան, 39″02″:
Հիշեցնենք, որ երկու հավաքականների միջև պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը`19։00-ին։
©2020 Armenian Soccer