Armenian Soccer
Armenian Soccer

ՖՈՒՏԶԱԼԻ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ ՉԵՌՆՈԳՈՐԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ

Հունվարի 30-ին՝ Բելգիայի Հերենտալս քաղաքի «Սպորտ Վլանդերեն Հերենտալս» մարզադահլիճում, կայացավ ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Չեռնոգորիայի հավաքականների միջև:  Համռ ու անզիջում պայքարում Հայաստանի ընտրանին  վստահ ու կարևոր   հաղթանակ տանեց 3:1 հաշվով: Հանդիման  գոլերը հեղինակեցին՝

1:0` Սարգիս Մարգարյան, 14:06
2:0` Գարեգին Մաշումյան, 27:19
2:1` Մարկո Սպասոևիչ, 30:28
3:1` Դավիթ Ասլանյան, 38:50
Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
12. Լուան Մյուլլեր Բարբոսա 10. Սարո Գալստյան (ա) 11. Գարեգին Մաշումյան 14. Կելսոն 20. Վիտինյո
Պահեստայիններ՝ 19. Ռոբերտ Բոյարկին, 2. Հակոբ Ուզունյան 3. Գամլետ Մանուկյան 5. Էնրիկե Կոստա դա Սիլվա 7. Սարգիս Նասիբյան 8. Մամիկոն Ոսկանյան 9. Սարգիս Մարգարյան 15. Դավիթ Ասլանյան 17. Անդրանիկ Կարապետյան
Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան:

Չեռնոգորիայի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
1. Դրագոլյուբ Դեսպոտովիչ (ա) 5. Էլդին Չորովիչ, 7. Լուկա Վուլետիչ 10. Լիժա Մուգոշա 11. Մարկո Սպասոևիչ
Պահեստայիններ՝ 12. Միլուն Սեկուլիչ 20. Բորիսլավ Չիրկովիչ 2.Կոստա Վուկովիչ 3. Նիկոլա Մինիչ 4. Ալեքսա Բեչանովիչ 8. Նիկոլա Վիդակովիչ 9. Իվան Մուգոշա 13. Պետար Պերոշևիչ 16. Ալեքսանդր Օբրադովիչ
Գլխավոր մարզիչ՝ Սվետո Լյեսար:
Տուրի երկրորդ խաղում , Բելգիայի հավաքականը  7:3 հաշովով առավելության հասավ  Շոտլանդիայի ընտրանու  նկատմամբ: Հիշեցնենք, որ հունվարի 29-ին տեղի ունեցած 1 –ին տուրի հանդիպումներում այսպիսի արդյունքներ էին գրացվել՝
ՀԱՅԱՍՏԱՆ -ԲԵԼԳԻԱ՝2:5,
Չեռնոգորիա- Շոտլանդիա՝9:2:
Մրցաշարի 3 –րդ տուրի հանդիպումները կկայանան փետրվարի 1-ին՝
01.02.2020թ, Երևանի ժամնակով՝ ժամը՝ 17:30-ին, Շոտլանդիա-Հայաստան, Հերենտալս, «Սպորտ Վլանդերեն Հերենտալս»,
01.02.2020թ, Երևանի ժամնակով՝ ժամը ՝20:30-ին, Բելգիա-Չեռնոգորիա, Հերենտալս, «Սպորտ Վլանդերեն Հերենտալս»:

©2020 Armenian Soccer