Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, վաստակելով 4 միավոր ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարում, նվաճեց որակավորման փուլի խմբային հիմնական մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր:Այս մասին հայտում են ՀՖՖ մամուլի ծառայությունից: ՀՀընտրանու այս հաջողությունում մեծ ներդրում ունեցան այս մրցաշարում ՀՀ հավաքականի կազմում ելույթ ունեցած բրազիլացի 4 լեգիոնկանները՝ Կելսոնը, Վիտինյոն, Էնրիկե Կոստա դա Սիլվա և դարպասպահ Լուան Մյուլլեր Բարբոսան:
Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ Բելգիայի հավաքականը 5:1 հաշվով հաղթեց Չեռնոգորիային տուրի երկրորդ խաղում:
Հայաստանի հավաքականն ավելի վաղ ոչ-ոքի էր ավարտել հանդիպումը Շոտլանդիայի հետ: Այսպիսով, վաստակելով 9 միավոր, խմբում առաջին տեղ գրավեց Բելգիայի հավաքականը: Հայաստանի հավաքականը վաստակեց 4 միավոր և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: B խմբի մրցաշարային աղյուսակն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:
Փլեյ-օֆֆին կմասնակցեն բոլոր 9 խմբերում երկրորդ տեղ գրաված հավաքականները և երրորդ տեղ զբաղեցրած լավագույն 5 հավաքականները, ընդհանուր առմամբ՝ 14 թիմ: Վիճակահանությունը կկայանա փետրվարի 13-ին, իսկ հանդիպումները (մեկական հանդիպում՝ մրցակցի և սեփական հարկի տակ)՝ ապրիլի 6-15-ը ընկած ժամանակահատվածում:
Փլել-օֆֆը հաղթահարելու դեպքում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կնվաճի Ֆուտզալի Եվրո-2022-ի որակավորման փուլի հիմնական խմբային մրցաշարի ուղեգիր: Այդ փուլում 32 թիմեր կբաժանվեն 8 խմբերի, որոնց հաղթողները կնվաճեն եզրափակիչ փուլի ուղեգիր: Երկրորդ տեղ գրաված լավագույն 6 թիմերը նույնպես դուրս կգան եզրափակիչ փուլ: Մյուս 2 թիմերը կվիճարկեն վերջին ուղեգիրն անցումային խաղերում և արդեն եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերած 14 թիմերի հետ կմիանան մրցաշարի տանտեր Նիդեռլանդների հավաքականին
©2020 Armenian Soccer