Armenian Soccer
Armenian Soccer

Ֆուտզալի ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերին

Ֆուտզալի ՀՀ բարձրագույն խմբի 2020/2021 առաջնությունը մեկնարկելու է սեպտեմբերին: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ լրատվական ծառայությունից:
Առաջնության հանդիպումները կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում (խիտ գրաֆիկի դեպքում որոշ հանդիպումներ կանցկացվեն նաև այլ մարզադահլիճներում):
Մասնակցության համար անհրաժեշտ հավաստագրերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 5-ը: Հարցերի դեպքում կարող եք  գրել futsal@ffa.am էլեկտրոնային հասցեին:

©2020 Armenian Soccer