Ֆուտզալի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» 8:3 հաշվով հաղթեց «Լեոյին»:Սա 15-րդ տուրից հետաձգված հանդիպում էր, որը փետրվարի 17-ին տեղի ունեցավ Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում:
Գոլեր՝ Գարեգին Մաշումյան, 2 (0:1), Խաչատուր Միքայելյան, 10 (1:1), Գուրգեն Ավետիսյան, 19 (2:1), Էդգար Կիրակոսյան, 22 (3:1), Ռաֆիկ Մելիքյան, 24 (4:1), Էդգար Կիրակոսյան, 30 (5:1), Գարեգին Մաշումյան, 31 (5:2), Հակոբ Ուզունյան, 36 (5:3), Հակոբ Լոբասյան, 37 (6:3), Խաչատուր Միքայելյան, 38 (7:3), Գուրգեն Ավետիսյան, 39 (8:3) :
Սա Լեոյի առաջին պարտությունն էր ընթացիկ առաջնությունում:Այժմ 2 թիմերն էլ անցկացրած 14-ական խաղի հետո ունեն հավասար՝ 39-ական միավոր և բաժանում են 1-2-րդ տեղերը: 3-րդ հորիզոնական զբաղեցնում է 15 հանդիպում անցկացրած Լուսառատն ,որը 36 միավոր ունի:
©2021 Armenian Soccer