ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերին ընդառաջ՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին`
Լուան Բարբոսա Մյուլլեր — «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Ռոբերտ Բոյարկին — «Ռոստով» (Ռուսաստան)
Արտյոմ Զաքարյան — «Արարատ-Արմենիա»
Էրիկ Հարությունյան — ՀՊՏՀ
Արթուր Մկրտչյան — «Լեո»
Սարո Գալստյան — «Լեո»
Գարեգին Մաշումյան — «Լեո»
Սարգիս Մարգարյան — «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան — «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան — «ՎՌԶ» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան — «Ստալիցա» (Բելառուս)
Վիտինյո — «Լյուբավա» (Լեհաստան)
Ռաֆիկ Բաղդասարյան — «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան — «Արարատ-Արմենիա»
Նիկիտա Խրոմիխ — «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
Այս անգամ հավաքականին են միացել նաև «Նորիլսկի Նիկելի» բրազիլացի խաղացողներ Ժուլիո Սեզար Բրոլո Զանոտտոն և Ալեքս Ապարեսիդու Ֆելիպե Սանթոսը, որոնք կմարզվեն թիմի հետ, սակայն, համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով, առայժմ չեն կարողանա մասնակցել պաշտոնական հանդիպումների:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերում Հայաստանի ազգային հավաքականը նախ ապրիլի 9-ին Երևանում կհյուրընկալի Ռուսաստանի ընտրանուն, ապա ապրիլի 14-ին Փարիզում ուժերը կչափի Ֆրանսիայի հավաքականի հետ։
©2021 Armenian Soccer